Վաշինգտոնը պահանջում է ՈՒկրաինայի նախագահից արագ արձագանք Թրամփի վարչակազմի «խաղաղության ծրագրին»՝ նպատակ ունենալով Ռուսաստանի հետ հրադադարի համաձայնագրի հասնել «մինչև դեկտեմբերի 25-ը՝ Սուրբ Ծնունդ»՝ հաղորդում է Financial Times-ը։ Երկուշաբթի օրը ՈՒկրաինայի նախագահը Լոնդոնում հանդիպել է Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդների հետ։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ակնարկել է իրավիճակի հրատապության մասին, նշելով, որ «առաջիկա օրերը կարող են վճռորոշ լինել բոլորի համար»։               
 

Ոստիկանությունը զգուշացնում է և առաջարկում

 Ոստիկանությունը զգուշացնում է և առաջարկում
06.06.2012 | 06:18

«Դժգոհություն չի կարող լինել, քանի որ ճանապարհների ասֆալտապատումից շահում են առաջին հերթին հենց իրենք` վարորդները»,- մեզ հետ հեռախոսազրույցում ասաց ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը, երբ նրանից փորձեցինք ճշտել` ճանապարհների փակման պատճառով վարորդները չե՞ն դժգոհում։
ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունը վաղ առավոտյան բոլոր լրատվամիջոցներով տեղեկացրել էր, որ հունիսի 7-ին, առավոտյան ժամը 8.00-ից, ասֆալտապատման աշխատանքների պատճառով 3 օրով փակվելու է Մյասնիկյան պողոտայից դեպի Սարալանջի փողոց տանող թունելից մինչև Գայի պողոտա ճանապարհահատվածը: Միևնույն ժամանակ վարորդներին առաջարկում են շրջանցել հիշյալ հատվածը և Նոր Նորք բարձրանալ Դավիթ Բեկի ու Դավիթ Անհաղթի փողոցներով կամ Նորքով:
Վերջին երեք ամսում քաղաքապետարանը մայրաքաղաքում ասֆալտապատման լայնածավալ աշխատանքներ է կատարում, ինչի արդյունքում պարբերաբար փողոցներ են փակվում։ Արդյոք այդ աշխատանքների պատճառով մեծ խցանումներ չե՞ն առաջանում։ «Լուրջ և մեծածավալ խցանումներ չեն առաջանում, քանի որ ոստիկանությունը ժամանակին իրազեկում է հանրությանը և առաջարկում այլընտրանքային ճանապարհներ»,- մեզ հետ զրույցում ասաց Նորիկ Սարգսյանը։ Ճիշտ է, ոստիկանությունը նախապես զգուշացնում է, սակայն ցանկալի է, որ քաղաքապետարանն այդ աշխատանքներն իրականացնի հանգստյան օրերին, երբ քաղաքը թերբեռնված է։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3099

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ